Երեւանի Մալաթիա– Սեբաստիա վարչական շրջանի  7/22 ընտրատեղամասում հաղթել է «ոչ»–ը։ NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ  վերջնական տվյալներով արձանագրվել է 421 «ոչ», «350 «այո», որից 98–ը հատակին հայտնված ծրարներն էին։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ վերը նշված տեղամասում ԸԸՀ անդամը վատացել էր, նրան օգնություն ցուցաբերելիս նկատել էին, որ հատակին ծրարներ կան թափված, թեւ արկղը չէր շրջվել։ Ավելի ուշ, երբ սկսել էին հաշվել քվեները, պարզվել էր, որ թափված ծրարներում, ի տարբերություն քվեատուփի քվեաթերթիկների, գերակշռողը «այո»–ն էր։ Սա կասկածելի էր թվացել հանձնաժողովի ընդդիմադիր անդամին, որը պահանջել էր անվավեր ճանաչել այդ քվեաթերթիկները, սակայն հանձնաժողովը որոշել էր հաշվել դրանք։