«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար կօգտագործվեն ԱՄՆ «բոլոր հնարավորությունները»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ահաբեկչությանը դիմակայելու թեմայով երկրին ուղղված իր ուղերձում:
Վաշինգթոնի ռազմավարության մեջ Օբաման առանձնացրել է ռազմական բաղադրիչը: «Մեր զինվորականները կսկսեն հետապնդել ահաբեկիչներին ցանկացած երկրում, որտեղ պետք լինի: Իրաքում եւ Սիրիայում ավիահարվածները արդեն ոչնչացնում են ԻՊ-ին»,-ասել է ԱՄՆ նախագահը:
«Երկրորդ, մենք կսկսենք շարունակել տասնյակ հազարավոր իրաքցի եւ սիրիացի մարտիկների նախապատրաստությունը, որոնք տեղում պայքարում են ԻՊ-ի դեմ»,-ասել է Օբաման, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երրորդ, մենք աշխատում ենք մեր ընկերների ու դաշնակիցների հետ, որպեսզի կանխենք ԻՊ-ի գործողությունները, որպեսզի խափանենք նրանց պլանները, փակենք ֆինանսավորման ուղիները, թույլ չտանք նրանց նոր գրոհայիններ հավաքագրել»,-ասել է Օբաման:
Այս համատեքստում նա նշել է, որ Փարիզի ահաբեկչություններից հետո Վաշինգթոնն ուժեղացրել է հետախուզական տվյալների փոխանակումը եվրոպացի գործընկերների հետ:
«Մենք աշխատում ենք Թուրքիայի հետ, որպեսզի «կնքենք» Սիրաիյի հետ սահմանները»,-հայտարարել է նա:




























