ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հարազատ գյուղում համայնքի ղեկավար է ընտրվել գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, որի հետ գեներալն ունի թշնամական հարաբերություններ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից NEWS.am-ին հայտնեցին, որ Զարզանդ Գրիգորյանն ստացել է 1066 ձայն, մինչդեռ Աշոտ Սարգսյանը, որին սատարում էր Մանվել Գրիգորյանը, ստացել է ընդամենը 564 ձայն:
Նշենք, որ այս գյուղում ընտրողների հիմնական թիվը 2986-ն է, ընտրությանը մասնակցել է 1 696:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Արշալույսում գյուղապետի ընտրություններ էին: Կար երկու թեկնածու՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրված, գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը եւ անկուսակցական, ինքնաառաջադրված Աշոտ Սարգսյանը:
Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ Աշոտ Սարգսյանին առաջադրել է Մանվել Գրիգորյանը, քանի որ թշնամական հարաբերություններ ունի գործող գյուղապետի հետ:




























