ԱՄՆ Կոնգրեսը պետք է գործադիր իշխանությանը թույլ տա ռազմական ուժ կիրառել «Իսլամական պետության» դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ահաբեկչության դեմ պայքարի թեմայով երկրին ուղղված իր ուղերձի ժամանակ:
Օբաման Քալիֆոնիայում իսլամիստների կողմից տեղի ունեցած կրակոցները համարել է ահաբեկչության նոր փուլ եւ խոստացել ոչնչացնել ԻՊ-ը:
«Եթե Կոնգրեսը, ինչպես ես, կարծում է, որ մենք գտնվում ենք ԻՊ-ի դեմ պատերազմի վիճակում, ապա նա պետք է քվեարկի ահաբեկիչների դեմ գործողությունը շարունակելու օգտին: Մեկ տարի առաջ ես հրամայեցի մեր օդանավերին հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին, իսկ հիմա Կոնգրեսը պետք է «կողմ» քվեարկի եւ ցույց տա ամերիկյան քաղաքացիներին իր միասնությունը»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Միաժամանակ Օբաման ընդգծել է, որ ծայրահեղականության դեմ մինչ այժմ գործող ռազմավարությունն անընդհատ փոփոխվում է, որի նպատակը ԻՊ-ի ոչնչացումն է, հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:




























