ԱՄՆ-ն չպետք է ներգրավվի նոր լայնածավալ պատերազմի մեջ՝ Իրաքում ու Սիրիայում, քանի որ դա հենց այն է, ինչ ուզում է ԻՊ խմբավորումը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նրա խոսքով, դա այն է, ինչ ուզում է ԻՊ-ն: Նա նշել է, որ դա կհանգեցնի «մեր հազարավոր զինծառայողների մահվանը ու մեր ռեսուրսների փոշիացմանը»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հետո նա նշել է, որ ամերիկացիներին չի կարելի նաեւ «իրար դեմ լարվել»՝ հնարավոր համարելով ներկա պայքարի բնութագրումը որպես «Ամերիկայի ու իսլամի դեմ պատերազմներ»: «Սա նույնպես ԻՊ-ի նման խմբավորումների ցանկությունն է»,- հավելել է նա:
«ԻՊ-ն իսլամի անունից չի խոսում: Դրանք ավազակներ ու մարդասպաններ են, մահվան կուլտի հետեւորդները»,- հայտնել է Օբաման՝ հիշեցնելով, որ ահաբեկչության զոհերի ճնշող մեծամասնությունը հենց մահմեդականներն են, հայտնում է ՏԱՍՍ-ը:




























