ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սան Բեռնարդինոյում հրաձգության կապակցությամբ բնակչությանը հղված ուղերձում նշել է, որ տեղի է ունեցել ահաբեկչական ակտ։

«Մենք դեռեւս որեւէ ապացույց չունենք այն բանի, որ մարդասպաններին ուղարկել էր որեւէ ահաբեկչական կազմակերպություն։ Սակայն պարզ է, որ այդ զույգն անցել է արմատականության ճանապարհով եւ հավատում է իսլամի աղավաղված տարբերակին, որը Արեւմուտքի եւ Ամերիկայի դեմ պատերազմի կոչ է անում»,- ասել է նա։

Օբաման կարծիք է հայտնել, որ ընդհանուր առմամբ վերջին մի քանի տարում ահաբեկչական սպառնալիքը նոր փուլ է անցել։ «Բարդ բազմաշերտ գրոհների փոխարեն՝ (ինչպիսին 2001թ. սեպտեմբերի 11-ը) ահաբեկիչները բռնության ավելի պարզ ակտեր են իրականացնում, ինչպես զանգվածային հրաձգություն է»,- ասել է ԱՄՆ նախագահը։