Վենեսուելայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները վկայում են ընդդիմադիր ուժերի հաղթանակի մասին, հայտնում է Վենեսուելայի ազգային ընտրական խորհուրդը։

«Ժողովրդավարական միասնության կլոր սեղան» ընդդիմադիր կոալիցիան այս պահին խորհրդարանում ստանում է 99 տեղ, նախագահամետ «Վենեսուելայի միասնական սոցիալիստական» կուսակցությունը՝ 46։

Միաժամանակ «Ժողովրդավարական միասնության կլոր սեղան» ընդդիմադիր կոալիցիայի համահիմնադիր Ռամոն Ավելդոն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ընդդիմությունն ակնկալում է ստանալ 113 մանդատ։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արդեն ճանաչել է ընտրությունների արդյունքները։ «Մենք համաձայն ենք եւ ճանաչում ենք մեզ համար անբարենպաստ այս ընտրությունների արդյունքները»,- գրել է Մադուրոն իր Twitter-ում։

Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 19.5 մլն վենեսուելացիների ավելի քան 74 տոկոսը։