Ղազախստանում վթարի զոհ է դարձել 10 մարդ: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին, «Ալմաթա-Աքթերեք-Ալգա» մայրուղու 138-րդ կիլոմետրում:

Անհայտ պատճառներով իրար են բախվել Mercedes-Benz եւ Toyota Windom մեքենաները: Պատահարի բոլոր մասնակիցները զոհվել են:

«Փաստի առիթով նախաքննություն է սկսվել, նշանակվել են մի շարք փորձաքննություներ»,- տեղեկացրել են իրավապահները: