Թուրքիայում Իսրայելի քաղաքացի է ձերբակալվել, որին կասկածում են սիրիացի փախստականների օրգանների վաճառքի մեջ:
Ըստ Vesti.Az-ի, նա Ստամբուլում սիրիացի փախստականների հետ պայմավորվել է օրգանների գնման շուրջ եւ ապօրինի վիրահատություններ կազմակերպել թուրքական փոքր կլինիկաներում: Լրատվամիջոցների տվյալներով, ձերբակալվածն ուկրաինական ծագմամբ իսրայելցի Բորիս Ուոքերն է (իսկական ազգանունը՝ Վոլֆման):
Թուրքական հատուկ ծառայությունների վկայությամբ, Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Վոլֆմանի նկատմամբ՝ օրգանների առքուվաճառքի եւ դրանք Կոսովոյում, Ադրբեջանում եւ Շրի Լանկայում ապօրինի փոխպատվաստման համար: Յուրաքանչյուր օրգանի վաճառքից հանցագործը 70-100 հազար եվրո է ստացել:




























