Արմավիրի մարզի Պտղունք գյուղում գտնվող «Արմենիան Լայթհաուս» բարեգործական կազմակերպությունում նոյեմբերի 2-ին 1 ամսական երեխան մահացել էր գաղտնի թոքաբորբից:
Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Հանցակազմի բացակայության հիմքով երեխայի մահվան դեպքով քրեական գործ չի հարուցել:
Հիշեցնենք, որ «Արմենիան Լայթհաուս» բարեգործական կազմակերպությունում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը մայրը փորձել էր իր 1 ամսական տղային կերակրել, տեսել էր, որ նա մահացել է:



























