Թուրքիայի Քարաբյուքի համալսարանում դասավանդող պրոֆեսորի դեմ համալսարանում վարչական հետաքննություն են սկսել՝ ուսանողուհուն ոչ վայել կերպով զգուշացում անելու մեղադրանքով։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Քարաբյուքի համալսարանի տեխնոլոգիական ֆակուլտետի դասաժամերից մեկի ընթացքում պրոֆեսորը հանձնարարել է Ի.Ք.-ին թեմայի հետ կապված մոնտաժ իրականացնել։ 20 րոպե տեւած աշխատանքից հետո ուսանողուհուն հաջողվել է կատարել հանձնարարությունը, եւ ուրախությունից շշուկով ասել. «արեցի»։

Գրատախտակի մոտ գտնվող պրոֆեսորը սաստել է աղջկան՝ ասելով. «Այն ձայները, որ անկողնում ես հանում, այստեղ մի հանի, սա լսարան է»։ Այս դեպքից հետո ուսանողուհին դիմել է համալսարանի ռեկտորատ, որից հետո պրոֆեսորի դեմ վարչական հետանքննություն է սկսվել։