Թուրքիայի Բուրսա նահանգի Իզնիկ նահանգում քաղաքապետարանի աշխատակիցները ասֆալտապատել են հռոմեական ժամանակաշրջանին պատկանող խճանկարները։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ 2014 թվականին Իզնիկում ջրահեռացման համակարգերի հորատումների ժամանակ հայտնաբերվել էին հռոմեական շրջանի լավ պահպանված խճանկարներ, որոնք ձգվում են մինչեւ մի քաղաքացու պատկանող ախոռ։  Խճանկարներում հիմնականում եղել են մարդկային դեմքեր ու օձեր։ Ենթադրվում է, որ այդ հատվածը եղել է հռոմեական շրջանի մի պալատ։ Խճանկարները հայտնաբերելուց հետո մշակույթի ոլորտի ներկայացուցիչները դիմել էին իշխանություններին՝ այդ հատվածները պետականացնելու ու հսկողության տակ վերցնելու համար, սակայն արդյունքի չեն հասել։

Օրեր առաջ Իզնիկի քաղաքապետարանի աշխատակիցները, հաշվի չառնելով խճանկարի կարեւորությունը, պարզապես ասֆալատապատել են այն։