Հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողության հետեւանքով զոհված զինծառայող Էրիկ Գրիգորյանին դեկտեմբերի 7-ին հուղարկավորել են զինվորական կարգով:

Էրիկ հայրենի գյուղի՝ Շաքիի գյուղապետ Վահան Ղազարյանը, NEWS.am-ին ասաց հուղարկավորությանը ներկա են եղել զինվորականներ, ծանոթներ, հարազատներ:

Էրիկ Գրիգորյանին հուղարկավորել նե Սիսիանում՝  Արցախյան ազատամարտի պանթեոնում:

Էրիկը զոհվելու օրը պետք է զորացրվեր: Նա տան փոքրն էր, իրենից մեծ 3 եղբայր եւ 1 քույր ուներ: Գրիգորյաններն ապրում են սոցիալապես ծանր պայմաններում:

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ 2015թ. դեկտեմբերի 4-ին ժամը 04:30-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել էին ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը: