Ռուսաստանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցության ժամանակ բարձրացնում է Իրաքի հյուսիսում առանց Բաղդադի համաձայնության թուրքական զորակազմի տեղակայման հարցը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում բարձրաստիճան աղբյուրի:
Գործակալության զրուցակցի խոսքով, ՄԱԿ-ի ԱԽ առանձին նիստ չի լինի: «Հարցը կբարձրացվի փակ խորհրդակցության ժամանակա «այլ հարցեր» բաժնի ներքո»,-ասել է աղբյուրը եւ հավելել, որ քննարկումների արդյունքում որեւէ որոշում չի սպասվում:
Դեկտեմբերի 4-ին հայտնի է դարձել, որ թուրքական գումարտակը մտել է Իրաքի տարածք՝ ԻՊ-ի կողմից գրավված Մոսուլ քաղաքի մոտ: Թուրքական զորքը զրահատեխնիկա ունի: Առաքելության պաշտոնական նպատակ է նշվում տեղի քուրդ աշխարհազորի նախապատրաստությունը, որը պայքարում է ԻՊ-ի դեմ:
Իրաքի ԱԳՆ-ն Թուրքիայի գործողությունները որակել է որպես ներխուժում եւ պահանջել անհապաղ լքել երկրի տարածքը:




























