Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները նորից սկսել են աճել: Այս մասին են վկայում գործարքների տվյալները:

Մասնավորապես, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,54 տոկոսով՝ հասնելով 40,93 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,27 տոկոսով՝ հասնելով 37,75 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: