Քալիֆորնիայի Սան Բերնարդինո քաղաքում կրակոցներ արձակողներից մեկի՝ Ռիզուանա Ֆարուքի բանկային հաշվեհամարին ահաբեկչությունից 2 շաբաթ առաջ 28,5 հազար դոլար է փոխանցվել: Այս մասին Twitter-ում գրել է Fox News-ի թղթակիցը:
Քննությունը պարզում է, թե ով է փոխանցել գումարը, հաղորդում է Gazeta-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քալիֆորնիայում ահաբեկչություն իրականացնողների տանը ռումբի պատրաստման առարկաներ են գտել:
Քալիֆորնիայի Սան Բեռնարդինո քաղաքի՝ սահմանափակ հնարավորություն ունեցողների օգնության կենտրոնում հարձակումն իրականացվել է դեկտեմբերի 2-ին: Հայտնի է, որ Թաշֆին Մալիքն ու Սաիդ Ռիզվան Ֆարուքը մասնակցել են կենտրոնում անցկացված տոնական միջոցառմանը, որի ընթացքում կրակ են բացել հավաքվածների ուղղությամբ: Միջադեպի հետեւանքով 14 մարդ զոհվել է, 17 հոգի՝ վիրավորվել: Ավելի ուշ ոստիկանության կողմից հետապնդվելիս հարձակվողները գնդակահարվել են:




























