Եմենի նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադին խնդրել է կոալիցիային (այն գլխավորում է Սաուդյան Արաբիան), որը փորձում է զինված ճանապարհով իխանության վերադարձնել նրան, 7 օրով դադարեցնել կրակը: Համապատասխան նամակը նա ուղարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, հաղորդում է Reuters-ը:
Առաջարկվող հրադադարի սկիզբը համընկնում է խաղղ բանակցությունների հետ, որոնք սկսվում են դեկտեմբերի 15-ին: Հադին հավելել է, որ հրադադարի ռեժիմը կարող է ավտոմատ կերպով երկարացվել, եթե ապստամբ հուսիներն իրենց վրա նման պարտավորություն վերցնեն:
Նախկինում եւս կողմերը փորձել են դադարեցնել կրակը, սակայն հակամարտությունը վերսկսվել է, քանի որ երկու կողմն էլ մեղադրել են միմյանց պայմանավորվածությունները խախտելու մեջ, հաղորդում է Lenta-ն:




























