Հնդկաստանի արեւելքում՝ երկաթուղային անցումի վրա, գնացքը բախվել է ամենագնաց մեքենային, որի բոլոր 13 ուղեւորները զոհվել են, հայտնում է AP գործակալությունը։

Զոհերի թվում եղել է 5 երեխա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան Ջարխանդի նահանգում, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։

Ականատեսների վկայությամբ՝ մեքենայի անիվներից մեկը խցանվել էր երկաթուղային ճանապարհի վրա։ Բախումը տեղի էր ունեցել, նախքան ուղեւորները կհասցնեին լքել մեքենան։ Իրավապահները հետաքննում են միջադեպը։