Ռուսական ցորենն էժանանում է ՌԴ-ից ցորենի խոշորագույն գնորդի՝ Թուրքիայի, կողմից պահանջարկի նվազման պատճառով: Այս մասին գրում է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով Ագրարային շուկայի կոնյուկտուրայի ինստիտուտի տվյալները, որոնց համաձայն ցորենի գները նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 7-ը նվազել են 5 տոկոսով՝ 11 850 ռուբլուց հասնելով 11 300 ռուբլու (մեկ տոննայի դիմաց):
Ագրարային շուկայի կոնյուկտուրայի ինստիտուտի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռալկոն պարզաբանել է, որ ռուսական հատիկավորների գները նվազում են մի քանի պատճառներով. առաջարկի սեզոնային աճ գյուղացիների կողմից, ցորենի համաշխարհային գները, ինչպես նաեւ արտահանողների շրջանում երկրից ցորենի արտահանման սահմանափակումների հետ կապված մտավախությունները, առաջին հերթին Թուրքիա, որը նախկինի պես ռուսական ցոների գնորդների ցանկում առաջատարն է:



























