Թե ինչպիսի տեսք կունենա ՀՀ խորհրդարանը 2017թ. ընտրություններից հետո, կորոշի հասարակությունը։ Այս մասին դեկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ տարբեր քաղաքական ուժերը պետք է կազմեն իրենց տեսլականը։ «Դատավորը կլինի հասարակությունը»,- վստահեցրել է Պողոսյանը։ Պատգամավորը վստահություն է հայտնել, որ 2017թ. ձեւավորված խորհրդարանը անպայման կքննարկի Ընտրական օրենսգիրքը, որպեսզի ավելի հուսալի ընտրական համակարգ մշակի։ «Մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ անհրաժեշտ է ընտրել ծրագրեր, այլ ոչ թե անհատների։ Ծրագիրը գեղեցիկ խոստումներով տուփ չէ»,- ասել է Պողոսյանը։




























