Դեկտեմբերի 7-ին, ժամը 18.26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին` Մասիս քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 14-րդ կմ-ում, բախվել են «Porsche Cayenne» մակնիշի 50 PN 500 պ/հ (վարորդ` 29-ամյա Գ. Դ.) եւ «ՎԱԶ-21011» մակնիշի 26 SU 427 պ/հ (վարորդ` 31-ամյա Ա. Ս.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ Ե. Ս.-ին եւ Ա. Ե.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ովքեր տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Ե. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Ա. Ե.-ինը` ծանր, իսկ «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դիմել է Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատսխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի փականները եւ կատարել ավտոմեքենաների հովացման աշխատանքներ: