ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ավանդի համար «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել են դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը եւ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբան Արտակ Հերիքյանը։
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:




























