«ԲՏԱ (Հայաստան) բանկում» ավարտվել է «Հայէկոնոմբանկի» կողմից անցկացվող ֆինանսական եւ իրավական աուդիտը: Ալմաթի քաղաքում «Հայէկոնոմբանկի» եւ Ղազախստանի «ԲՏԱ բանկի» ղեկավարների միջեւ ստորագրվել է երկու բանկերի միացման  հուշագիր` «ԲՏԱ (Հայաստան) բանկը» «Հայէկոնոմբանկին» միացնելու նպատակով:

Ստորագրված հուշագիրը թույլ կտա երկու կողմերին սկսել բանկերի միացմանն ուղղված գործողությունները` հրավիրել բաժնետերերի ժողովներ եւ ստանալ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ԿԲ թույլտվությունները: