Գյումրիի Տերյան փողոցի Արարողոթյունների սրահի սանդուղքին այսօր՝ դեկտեմբերի 8-ի առավոտյան, ցրտից սառչած տղամարդու դի է հայտնաբերվել: Տղամարդը բնակվել է մերձակա տնակներից մեկում: Այս մասին տեղեկանում ենք «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից:
Վահան Թումասյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ տղամարդը մոտակա տնակներից մեկում էր ապրում, ամենայն հավանականությամբ, խմել է, քանի որ կողքին օղու կիսադատարկ շիշ է եղել։ Տղամարդը նրա գնահատականով, 55–ից 60 տարեկան է եղել։

Լուսանկարները՝ Վահան Թումասյանի



























