Որոշ դեպքերում կանայք դրական են վերաբերվում այն հանգամանքին, որ իրենց որպես սեքսուալ օբյեկտ են ընկալում: Ամերիկյան գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Archives of Sexual Behavior ամսագրում:

Ըստ Lenta-ի, դա տեղի է ունենում այն դեպքում, երբ կինը երկարաժամկետ հարաբերություններ է ունենում, օրինակ՝ ամուսնական, եւ կապվածություն է զգում զուգընկերոջ կողմից: Այդ ժամանակ նա սկսում է աշխատել սեփական արտաքինի եւ սեքսուալության ուղղությամբ եւ դրական է վերաբերվում իրեն սեքսուալ օբյեկտ դիտարկելու հանգամանքին՝ զուգընկերոջն իր կողքին պահելու եւ հարաբերությունները երկարաժամկետ դարձնելու համար:

Իսկ եթե կինը տղամարդու կողմից կապվածություն չի զգում, հակված է բացասաբար վերաբերվել իրեն սեքսուալ օբյեկտ դիտարկելու հանգամանքին: Գիտնականներն այսպիսի եզրահանգման եկել են 208 ամուսնական զույգի հարաբերությունների հոգեբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու արդյունքում: