Անհայտ անձը կրակ է բացել ամերիկյան Միսսուրի նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի առեւտրի կենտրոնում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Առեւտրի կենտրոնում գտնվողներին տարհանել են: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Կասկածյալը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ոստիկանությունը շարունակում է որոնումները:



























