Մոսկվայի Բասմանի դատարանը համաձայնել է դատախազության որոշման հետ, որը ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը չի  վերաորակավորել որպես «պետական կամ հասարակակն գործչի կյանքի նկատմամբ ոտնձգություն», հաղորդում է «Ռոսբալտը»:

Տուժողի իրավահաջորդի փաստաբան Վադիմ Պրոխորովը հստակեցրել է, որ երկու հոդվածով էլ առավելագույն պատժաչափը ցմահ բանտարկությունն է, սակայն նվազագույն պատժաչափը «սպանություն» հոդվածով 6 տարի է, իսկ քաղաքական գործչի սպանության հոդվածով՝ 12 տարի:

«Քննիչը մեզ ասաց, որ Նեմցովի սպանությունը որպես քաղաքական գործչի սպանություն չի հաստատվել: Հետաքրքիր է, ինչպես դրանք կարող են հաստատվել, եթե չեն գտել պատվիրատուներին»,-ընդգծել է փաստաբանը: