Քալիֆորնիայի Սան Բեռնարդինո քաղաքում 14 մարդու կյանք խլած հրաձգության մասնակիցներից մեկը մեկ այլ գրոհ էր պլանավորում դեռեւս 2012թ., հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով քննչական մարմիններում իր աղբյուրները։

Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Ռիզուան Ֆարուկը պլանավորում էր հարձակում գործել իր համախոհներից մեկի հետ։ Քննիչները կարծում են, որ պլանի իրականացմանը խանգարել են հակաահաբեկչական միջոցառումները, որոնք ժամանակին ընթանում էին շրջանում, եւ որոնք վախեցրել են չարագործներին, փոխանցում է Gazeta-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հրաձիգներին զենք մատակարարողը ընտանիքի բարեկամն է եղել։