Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինն աճել է 0,27 տոկոսով՝ հասնելով 40,84 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հունվարյն ֆյուչերսների արժեքն աճել է 1,56 տոկոսով՝ հասբելով 38,25 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Դեկտեմբերի 8-ի երեկոյան Brent տեսակի նավթը նվազել է հասնելով 2009-ի փետրվարի նվազագույնին: Այն Լոնդոնի բորսայում նվազել էր 2,1 տոկոսով՝ հասնելով 39,88 դոլարի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նավթի գների նվազումը հանգեցրել է ռուբլու փոխարժեքի նվազման: Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը սեպտեմբերից հետո առաջին անգամ հասել է 76 ռուբլու:



























