Կուբայի եւ ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները նախնական բանակցություններ են վարել փոխհատուցումների շուրջ, որոնք երկու երկրները պահանջում են միմյանցից «սառը պատերազմի» ժամանակ թշնամական գործողությունների դիմաց։
Հավանան մոտ 120 մլրդ դոլար է պահանջում որպես 1959թ. Կուբայի հեղափոխությունից հետո 50 տարի շարունակ կղզու շրջափակման հետեւանքով կրած վնասի փոխհատուցում, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Վաշինգթոնն իր հերթին Կուբայից 8 մլրդ դոլար է պահանջում արտահանված ունեցվածքի փոխհատուցման դիմաց։ 1959թ., երբ Կուբայում իշխանության եկավ Ֆիդել Կաստրոն, ազգայնացվեց ավելի քան 6 հազար ԱՄՆ քաղաքացիների եւ ընկերությունների ունեցվածք։
Հավանան նաեւ հիշեցնում է, որ 1962թ. ԱՄՆ կիրառած տնտեսական, առեւտրային եւ ֆինանսական շրջափակման հետեւանքով Կուբան կրել է ավելի քան 833 մլրդ դոլարի նյութական վնաս։
Հիշեցնենք, որ ապրիլին Օբաման որոշել էր բացառել Կուբային ահաբեկիչներին հովանավորող երկրների ցուցակից։




























