Հունաստանի Ֆարմակոնսի կղզուց ոչ  հեռու՝ Էգեյան ծովում, ներգաղթյալներ տեղափոխող նավակ է խորտակվել։ Ինչպես հայտնում է AFP-ն, զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ 5 երեխա։

Գործակալության տեղեկություններով՝ փրկարարներին հաջողվել է ջրից հանել 26 մարդու, եւս 10 ուղեւորի որոնումները շարունակվում են։ Այս պահին միջադեպի վայրում է գտնվում Հունաստանի ԶՈւ մեկ ուղղաթիռ եւ պարեկային նավ։ Միջադեպի պատճառները չեն հաղորդվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։