Վանաձորում դեկտեմբերի 8-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի 34 DO 865 համարանիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված 65-ամյա Վոլոդյա Կարապետյանն աշխատել է որպես աղբահավաք բանվոր: NEWS.am-ի տեղեկություններով, մահացածը վրաերթի պահին էլ աշխատելիս է եղել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին, Վանաձորում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Ժամը 10:00-ի սահմանում՝ Վանաձոր քաղաքի Թումանյան 8 հասցեում: Վերջինս տեղում մահացել է: Վրաերթից հետո «ՎԱԶ-2106»-ի վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, որից հետո տուժածի հետ մեկնել է հիվանդանոց, այնուհետ արդեն՝ ոստիկանություն:



























