Ուկրաինայում բռնապետություն է ստեղծել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր Ուկրաինայում ճաղերի հետևում կարող է հայտնվել ցանկացած ոք, ով չի հետևում ներկա վարչակարգի «գլխավոր գծին»: Իշխանությունները բացահայտ օգտագործում են քաղաքական վրեժխնդրության մեթոդներ՝ հորինված հիմքերով քրեական գործեր հարուցելով իրենց քաղաքական ընդդիմախոսների դեմ: Սա մաքուր բռնապետական համակարգ է, որը վերահսկում է Ուկրաինայում ամեն ինչ ու բոլորին»,- հայտնել է Յանուկովիչը:
Յանուկովիչի խոսքով, երկրում «անհամաձայներին օրը ցերեկով սպանում են կամ էլ ինքնասպանության հասցնում»:
Բացի դրանից պետության նախկին ղեկավարը հայտնել է քաղաքականության վերադառնալու իր ցանկության մասին:




























