Մատիտով գրված քառատողը հայտնաբերել են դերասան եւ բանաստեղծ Վլադիմիր Վիսոցկու գրիմանոցի սեղանի դարակի հատակին, տեղեկացրել է Տագանկայի թատրոնի տնօրեն Իրինա Ապեկսիմովան:
Տագանկայի թատրոնում Վիսոցկին աշխատանքի է ընդունվել 1964-ին եւ այնտեղ աշխատել է միչեւ 1980-ին իր մահը:
«Բոլորի կողմից ընդունված է, որ այն ամենը, ինչ ստեղծել է Վլադիմիր Վիսոցկին, արդեն հայտնի է: Մենք ոչ մի հավակնություն չունենք, բայց գրիմանոցի սեղանին նման բացառիկ «ինքնագիր» է հայտնաբերվել` դարակի հատակին, որտեղ մատիտով քառատող է գրված: Առայժմ փորձաքննություն չեն անցկացրել, կտեսնենք, թե ինչ կլինի, բայց սա բացառիկ եւ մեզ համար շատ կարեւոր գտածո է», — «ՌԻԱ Նովոստիին» պատմել է Ապեկսիմովան:



























