Հայ արտահանողները ռուսական շուկայում հաջողություններ կունենան հետեւողական աշխատանքի արդյունքում։ Այս մասին դեկտեմբերի 9-ին՝ խորհրդարանում 2016թ. բյուջեի քննարկման ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Կառավարությունը ստեղծել է բոլոր պայմանները, որպեսզի մասնավոր սեկտորը հնարավորինս հեշտ կարողանա ապրանք արտահանել Ռուսաստան։ Սակայն այն պահին, երբ ռուսական շուկայում հնարավորությունները ընդլայնվել էին, հայ արտադրողները պատրաստ չէին միանգամից մեծացնել արտադրանքի ծավալն ու տեսականին։ Պետք չէ սպասել ակնթարթային հաջողությունների։ Դրանք կգան, եթե մենք առաջ շարժվենք՝ օգնելով իրար»,- ասել է վարչապետը։