Արարատի մարզի մի քանի գյուղերի խաղողագործներ, որոնք  իրենց բերքը մեկ ամիս առաջ 100 դրամով մթերել են գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող Մասիսի «Նոյ» գինու-կոնյակի կոմբինատում, իրենց գումարն ամբողջությամբ ստացել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մխչյան գյուղի խաղողագործներից մեկը:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Մխչյան գյուղի խաղողագործներն ասել էին, որ գործարանը գյուղացիներին է փոխանցել մթերված խաղողի գումարի կեսը՝ խոստանալով գումարի մյուս մասը տալ մինչեւ Նոր Տարի:

Նշենք, որ վերջին շրջանում Արարատի մարզում գյուղացիները խաղողով լցված բեռնատարներով պարբերաբար փակում էին մայրուղին՝ պահանջելով մթերել իրենց խաղողի բերքը: Մեկ անգամ նրանց հետ է հանդիպել վարչապետը, խոստացել լուծում տալ խնդրին: Գյուղացիները այս պահին դեռ չեն լուծել իրենց խաղող բերքի ամբողջ ծավալի մթերման խնդիրը: