Երեւանի բնակիչ 59-ամյա Սուսաննա Ս.-ն դատարանի առջեւ է կանգնել իր ամուսնու հարազատների գերեզմանաքարերը դիտավորությամբ վնասելու համար: 2015թ մարտի 15-ին մահացածներին թաղելու համար նախատեսված` Շիրակի մարզի համայնքներից մեկի գերեզմանոցում դիտավորությամբ վնասել է ամուսնու` մահացած հարազատների գերեզմանների վրա եղած շիրմաքարերը և տապանաքարերը` պատճառելով 700.000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Սուսաննա Ս.-ի դեմ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 265-րդ հոդվածի 1 մասով՝ Դիակն անարգանքի ենթարկելը կամ թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Սուսաննա Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:



























