Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Ելենա Գիտլյանսկայան հայտնել է, որ Կիեւում դիվերսիոն հետախուզական խմբի ոչնչացման գործողությունների ժամանակ ռուս դիվերսանտ է զոհվել։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
Գիտլյանսկայան հայտնել է, որ ձերբակալվել են ՌԴ 2 եւ Ուկրաինայի 3 քաղաքացիներ։ Գործողության ժամանակ դիվերսանտը վիրավորել է «Ալֆա» հատուկ ստորաբաժանման 2 աշխատակցի։ Սկզբում Գիտլյանսկայան նշել էր, որ հատուկ ջոկատայինի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ հետո հայտնել էր նրա մահվան մասին։
Բացի այդ, դիվերսանտների բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է պայթուցիկ սարք, զենք, ավելի քան 2000 փամփուշտ եւ 40 նռնակ։
«Վեստի»-ի տեղեկություններով՝ հատուկ գործողությունն իրականացվել է Կւեիի Օբոլոնսկայա շրջանում։




























