Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի անձնական կայքը դեկտեմբերի 10-ի գիշերն ամբողջովին անհասանելի է եղել։ Այս տեղեկությունը հաստատել է կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան։ Միաժամանակ Anonymous ցանցահենային խմբավորումը Twitter-ում հայտնել է, որ հենց ինքն է հարձակվել Սինձո Աբեի կայքի վրա։

«Իրոք, մինչ այս պահը Սինձո Աբեի անձնական կայքը սահմանափակ է գործում, սակայն մենք տեղեկություններ չունենք այն մասին, որ դա Anonymous-ի ձեռքի գործն է»,- ասել է Սուգան։

Այս պահին Ճապոնիայի վարչապետի ինտերնետ էջը մասամբ վերականգնվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը։