ՀՀ կառավարությունը նոյեմբերի 10-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ «Զինվորական սուրհանդակային-փոստային կապի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման որոշման նախագծին։
Համաձայնագիրը կարգավորում է այլ պետության տարածքից ռազմական նամակագրության փոխանցումը ուրիշ պետության տարածք, որտեղ տեղակայված են ռազմական կազմավորումները։ Ըստ Համաձայնագրի 3-րդ հոդվածի՝ դրա ուժի մեջ մտնելուց 2 ամիս անց կողմերը իրավասու մարմիններ են նշանակում։ Այս դեպքում այդպիսիք հանդիսանում են ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունները։




























