Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 10-ի իր նիստում մերժել է   «Պրոբացիայի մասին» օրինագիծը, որը նախապատրաստել էին  «Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցության պատգամավորները:

Փաստաթղթի համաձայն, «Պրոբացիայի մասին» օրենքի նախագծի ներդնումը պայմանավորված է նրանով, որ երկրին անհրաժեշտ է այլընտրանքային պատժի եւ ծառայության փորձնական ժամկետի ինստիտուտ, ինչը կնպաստի  շատ խնդիրների լուծմանը: 

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով, իրենք համակարծիք են նման օրինագծի ընդունման անհրաժեշտությանը, սակայն Արդարադատության նախարարությունն արդեն մշակել է  «Պրոբացիայի եւ պրոբացիայի պետական ծառայության մասին» օրինագիծը, որը շրջանառության մեջ կդրվի: Նախարարի գնահատականով, պատգամավորների ներկայացրած օրինագծում բացակայում են պրոբացիայի ծառայության, պրոբացիայի ծառայության լիազորությունների, աշխատակիցների իրավունքների եւ մի շարք այլ կարեւոր կողմերի մասին դրույթներ: Դա հաշվի առնելով, Հովհաննիսյանի խոսքով կառավարությունը մերժում է օրինագիծը: