ԻՊ-ի դեմ պայքարի համար մոտ 100 հազար օտարերկրյա զինծառայող, որից 90 հազարը՝ արաբական եւ Պարսից ծոցի երկրներից, կարող են բերվել Իրաք։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է «Իրադա» խորհրդարանական բլոկի ղեկավար Հանան Ալ Ֆեթլաուին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Iraq Press Agency-ն։

Պատգամավորի խոսքով՝ այդ տեղեկությունը ստացվել է ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնի եւ Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Աբադիի միջեւ բանակցություններից հետո։ Նշենք, որ հանդիպումը կայացել էր Բաղդադում՝ ամերիկա-իրաքյան օպերատիվ շտաբում։

«Իրաքյան կողմին հայտնել են, որ ԱՄՆ-ն այդ որոշումն արդեն կայացրել է, եւ այն քննարկման ենթակա չէ։ Օտարերկրյա զորքերը՝ թվով 100 հազար մարդ, որոնցից 90 հազարը՝ Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ից, Կատարից եւ Հորդանանից, իսկ 10 հազարը՝ ԱՄՆ-ից, կտեղակայվեն Իրաքի արեւմտյան շրջաններում»,- ասել է Ֆեթլաուին։