ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 10-ին հաստատել է «Զբոսաշրջության նպատակով քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների նախագծի հաստատման մասին» որոշման նախագիծը։
Որոշումը պայմանավորված է Հայաստանում զբոսաշրջության դիվերսիֆիկացման եւ մրցունակության բարձրացման եւ հուշարձանների պահպանման անհրաժեշտությամբ։ Ներկայումս բազմաթիվ նշանակալի քարանձավներ չեն օգտագործվում զբոսաշրջության նպատակով, ինչը հարցականի տակ է դնում դրանց պահպանությունը։
Միաժամանակ միջազգային փորձը ցույց է տալիս, որ քարանձավները գրավում են զբոսաշրջիկներին։ Դա նշանակում է, որ զբոսաշրջության նպատակով դրանց օգտագործումն կարող է էապես նպաստել հայկական զբոսաշրջության մրցունակության բարձրացմանը, մարզերում զբոսաշրջության զարգացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը, ասված է գրավոր հիմնավորման մեջ։



























