Դեկտեմբերի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում իրար են բախվել «ՕպելՎեկտրա» եւ 60-ամյա Արշալույս Նավասարդյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով Ա. Նավասարդյանը տեղում մահացել է, իսկ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: