Իրաք-Թուրքիա նոր ճգնաժամի պայմաններում Հյուիսային Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի ղեկավար Մեսուդ Բարզանին Թուրքիայում հանդիպել է երկրի նախագահի եւ վարչապետի հետ։

Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 9-ին Թուրքիա այցելած Իրաքի Քուրդիստանի ղեկավարը սկզբում այցելել է Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայություն, որից հետո հանդիպումներ ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուի միջեւ։

Նշվում է, որ բոլոր հանդիպումներում քննարկվել է Մոսուլում թուրքական զինվորների առկայության հետ կապված ճգնաժամը, Սիրիայի հարցը եւ ԻՊ-ի հետ կապված խնդիրները։