Հունաստանի խորհրդարանի անվտանգության ծառայության ոստիկանները   32-ամյա տղամարդու են ձերբակալել, որը տեսախցիկով զինված ռադիոկառավարվող դրոնի օգնությամբ հետեւում էր խորհրդարանի ներքին բակին: 

Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Աթենական լրատվական գործակալությանը: 

Գործը հետաքննում է մայրաքաղաքային Ատտիկա շրջանի անվտանգության վարչությունը: Գործակալությունը դեպքի մանրամասներ չի հաղորդում: