Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները: Այն ընդունվել է միաձայն՝ 99 կողմ ձայներով:

Օրինագծի համաձայն, զինվորական կենսաթոշակների հաշվարկի ժամանակ կադրային զինվորականների համար կկրկնապատկվի մարտական հերթապահության ստաժի չափը, այդ թվֆում ժամկետային ծառայության համար, եթե նախկինում նրանք այդպիսին անցել են: