Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 10-ին հավանություն է տվել Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ  «Պետական ոլորտի արդիականացման երրորդ ծրագիր» համաձայնագրի նախագծին:

Համաձայնագրով նախատեսված է Հայաստանին  21 մլն դոլարի վարկ տրամադրել  25 տարի ժամկետով, որից 14,5 տարին` արտոնյալ պայմաններով: Հիմնական կապիտալը կմարվի եռամսյակային վճարումներով: Դրույքը  6 տոկոս է: Ծրագրի նպատակը էլեկտրոնային կառավարման եւ հասարակական ֆինանսական հաշվետվությունների ծառայությունների մատչելիության բարելավումն է: