ԱՄՆ հետախուզությանն անհրաժեշտ են ռուսերենի եւ ուկրաիներենի, ինչպես նաեւ մերձավորարեւելյան լեզուների կրողներ։ Այս մասին հայտնել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը։
«Մեր հետախուզությունը վերջին տարիներին կենտրոնացած է Մերձավոր Արեւելքի վրա, սակայն նաեւ լեզվաբանների՝ ռուսերեն, ուկրաիներեն, արաբերեն, դարի եւ փուշթու լեզուների կրողների ուսուցման վրա»,- ասել է գեներալը։
Նրա խոսքով՝ այստեղ մեծ օգնություն են ցուցաբերում ներգաղթյալները։ «Քիչ չեն այդ երկրներից ժամանած ներգաղթյալները, որոնք գիտեն այդ լեզուները, այնպես որ մենք նրանցից օգնություն ենք ստանում»,- ասել է Հոջեսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























