Հայաստանը պլանավորում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից 30 մլն դոլար ստանալ «Արարատ 2» եւ «Եղեգնաձոր» 220-կիլովատանոց ենթակայանների վերանորոգման համար։ Վերանորոգումը պլանավորվում է ավարտին հասցնել 2019թ.։ Այս մասին ասված է դեկտեմբերի 10-ին Կառավարության նիստում հավանություն ստացած՝ մինչեւ 2036թ. Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարության մեջ։ Հայաստանի եւ ՎԶԵԲ-ի միջեւ համաձայնության համապատասխան՝ նշված գումարի 20 մլն դոլարը կհատկացվի որպես վարկ, իսկ 10 մլն-ը՝ որպես դրամաշնորհ։
Նշենք, որ նշված ենթակայանները գտնվում են դեպի Իրան տանող էլեկտրահաղորդման գծի ուղղությամբ։ Իսկ 2015թ. օգոստոսին պաշտոնապես սկսվել էր Հայաստան-Իրան թվով 3-րդ 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը՝ ի լրացում 220 կՎ լարումով գործող մյուս 2 գծերի։



























